56093 դիտում
15:07 19-07-2017
«Արմենիա» բժշկական կենտրոնում պետպատվերի շրջանակներում ոտքն ամպուտացիա արված հիվանդի նկատմամբ բժիշկները ցուցաբերում են անբարեխիղճ և անմարդկային վերաբերմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային բաժանմունքում պետպատվերի շրջանակներում գիշերը ամպուտացիա է արվել Երևանի բնակիչ, 42-ամյա Ստեփան Ամիրշատյանի աջ ոտքը: Վերջինիս նկատմամբ հիվանդանոցում ցուցաբերում են այնպիսի անբարեխիղճ վերաբերմունք, որ կարծես այդ բժիշկները Հիպոկրատի երդում չեն տվել:
Այսպես, օրինակ, առավոտյան մինչև ժամը 12-ը հիվանդի վերքը բաց էր, բժիշկներից և ոչ մեկը չէր հետաքրքրվում, որ վիրակապի, ցավերը մեղմի ու դա այն պատճառով, որ պետպատվերով է:
[color=#EF2929]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանն ասաց, որ մինչև բժիշկը «լայաղ» է անում հիվանդասենյակ գալ, ժամեր է անցնում, ու որ արդեն մոտ 7 ժամ է՝ նման անմարդկային վիճակով պառկած է անկողնում:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը զրույց ունեցավ նաև հիվանդի մայրիկի՝ Սվետիկ Ավագյանի հետ, ով ասաց. «Ես ու իմ տղան ապրում ենք վարձով, մյուս տղաս նոր է մահացել, ո՛չ ես եմ աշխատում, ո՛չ տղաս: Տղաս անընդհատ ցավեր էր ունենում, ասում էր, որ ոտքը թույլ է, ընկնում է, ոտքն ու փորը ուռել էին, բերեցի, նկարեցինք, և գնացի առողջապահության նախարարություն, որտեղ ինձ առաջարկեցին, որ իրենք հոգան վիրահատության բոլոր գումարը: Ապրիլի 9-ից սկսած 4 օր եկանք ու գնացինք: Մի օր էլ մտա տուն, տեսա՝ որդիս գետնին ընկած է, տաքսիով բերեցինք հիվանդանոց: Ամսի 14-ին տարան վիրահատման և ինձանից արյուն ուզեցին՝ պատճառաբանելով, որ իրենք մեզանից գումար չեն ուզում, պետք է գոնե արյուն տանենք այն դեպքում, երբ մեզ նախարարությունում ասել էին, որ մենք ոչ մի բանի համար չենք վճարելու: Բայց քանի որ ես հնարավարություն չունեի, չտարա: Վիրահատությունից հետո նարկոզ տվող բժիշկն ասաց, որ պետք է 30.000 դրամ վճարենք, դա էլ բարեկամներից պարտք արի, վճարեցի:
Մի խոսքով, իմ որդին հիմա օգնության կարիք շատ ունի, գոնե հենափայտ կամ անվասայլակ: Իսկ իմ ամենամեծ խմդրանքն այն է, որ նրան տեղափոխեն «Աստղիկ» բժշկական կենտրոն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել «Արմենիա» ԲԿ-ի տեսակետը՝ նշված խնդրի վերաբերյալ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+