105831 դիտում
11:05 05-07-2017
Ռուսաստան մեկնող հայերը ապշած են. «AVAZAR-BUS» ընկերությունը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում հաճախորդների նկատմամբ. տնօրենն էլ ուղեղն անջատել՝ քնել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ և լուսանկարներ է ստացել իր ընթերցողից, ով պատմում է AVAZAR- BUS ընկերության ավտոբուսների «վատ վիճակի և տնօրինության՝ աբսուրդի հասնող վերաբերմունքի» մասին հետևյալը.
«Ավտոբուսները շարժվել են Երևանից և ճանապարհին անընդհատ փչացել: Վրաստանում վերջացել է վառելիքը: Զարմանում ենք, թե ինչպես կարելի է մի երկրից մյուս երկիր շարժվել առանց վառելիքի: Մի կերպ հասնելով Վլադիկավկազ, նորից ավտոբուսը փչացել է: Առաջացած ծխից ուղևորները խողդվելով՝ դուրս են եկել ավտոբուսից, զանգահարել են տնօրենին, նա հանգիստ քնած էր և չբարեհաճեց հեռախոսն անգամ վերցնել:
Ուղևորները, ընդ որում՝ 85-ամյա տատիկն ու երեխաներ, չգիտեին որտեղ սպասեն այդ շոգ ու կրակին: Մոտեցել են զինվորներ և փորձել կարգի բերել ավտոբուսը: Ավտոբուսը մի կերպ հասել է Բուդյոնովսկ ու նորից փչացել: Այս անգամ ուղևորներն են հրել ավտոբուսը, որ տեղաշարժվի:
Ուղևորներից մի քանիսը չդիմանալով՝ տաքսիներ են վարձել և գնացել: Ավտոբուսը դուրս է եկել հունիսի 28-ին ժամը 17:00-ին և պետք է ամսի 30-ին առավոտյան ավտոբուսը լիներ նշանակված վայրում, սակայն անցել է 2 օր, բայց ճանապարհի 50 տոկոսն էլ չի անցել:
Վարպետը, զննելով ավտոբուսի վիճակը, զարմացել է, թե ինչպես են կարողացել վարորդները անցնել 1000 կմ ճանապարհ: Ընկերությունը տրամադրում է ավտոբուսները վարորդներին անսարք վիճակում, իսկ ընկերության տնօրինությունը անհույս լռում է:
Մարդիկ, մի օգտվեք AVAZAR BUS ընկերությունից: Աբսուրդի հասնող ընկերություն: Ես ապշած եմ: Գովազդներում ու նկարներում ներկայացնում են մեկ այլ ավտոբուսներ, իսկ իրականում բերում են ջարդված ու փչացած ավտոբուսներ տրամադրում: Մարդիկ սոված, ծարավ, գումար չունեն, որ նույնիսկ ջուր գնեն: Ուղևորների կեսին իրենց հարազատներն են եկել 1000 կմ ճանապարհ ու տարել, մյուս կեսին անցնող ռուս և այլ ազգի վարորդներն են տարել իրենց հետ»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
12068 դիտում
12:23 07-07-2017
«AVAZAR-BUS» ընկերությունը իր ներողամտությունն է հայցում ուղևորներից՝ պատճառված անհանգստությունների համար
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
739 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված