211652_close_icon
views-count19016 դիտում article-date 09:50 20-07-2017

Վարչապետի 26–ամյա օգնականը INFINITI է հայտարարագրել և 10.500 դրամ եկամուտ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանը, ով մի քանի ամիս առաջ է նշանակվել այս պարտավորեցնող պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում միայն մեկ գույք է հայտարարագրել: Խոսքը գնում է «INFINITI G 35» մակնիշի ավտոմեքենայի մասին, որը թանկարժեք մեքենաների շարքին է դասվում: Զոհրաբյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չի ունեցել, իսկ նրա եկամուտները ստացվել են նախկին աշխատավայրում ստացված աշխատավարձից և կազմել ընդամենը 10 հազար 500 դրամ: Իսկ ո՞վ է վարչապետի նոր ու երիտասարդ օգնականը: Նա ընդամենը 26 տարեկան է, առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, միաժամանակ ունի բիզնեսի կառավարման մագիստրոսի որակավորում: Սրանից մի քանի տարի առաջ՝ 2013 թ., իր անվամբ հիմնադրամ է հիմնել և դարձել այդ հիմնադրամի տնօրենը: Մինչ վերջին պաշտոնում նշանակվելն էլ զբաղեցրել է «Տրանս Գլոբալ» ՍՊԸ–ի հիմնադիր–տնօրենի պաշտոնը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր