15398 դիտում
10:45 20-07-2017
Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործով 4 կալանավորվածների կալանքը ևս 2 ամսով երկարացվել է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) սպանությունը նախապատրաստելու գործով 4 մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երեկ ևս երկու ամսով երկարացվել է:
Ասյ տեղեկությունը մեր զրույցում հաստատեց գործով մեղադրյալ Արկադի Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը: Վերջինս, սակայն, նախաքննության գաղտնիքից ելնելով՝ չասաց, թե նախաքննական մարմինն այս անգամ ինչ հիմնավորումներ է ներկայացրել կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Նա նաև ասաց, որ իր պաշտպանյալը դեռ գտնվում է մենախցում: Նշենք, որ Արկադի Քոչինյանը մտահոգված է իր անվտանգության համար, ուստի պահանջել էր իրեն մենախուց տեղափոխել: Արմինե Ֆանյանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:
Խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Զոհրաբ Ղումաշյանի կալանքը նույնպես երկարաձգվել է: Նրա պաշտպան Սյուզաննա Խչեյանն ասաց, որ երեկ ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոց. գրավ՝ 10 միլոն դրամի չափով, սակայն դատարանը մերժել է այն: Խչեյանը նույնպես պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության մասին և այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին։ Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ. որոշ ժամանակ անձ խմբին օժանդակելու համար կալանավորվել է նաև Զոհրաբ Ղումաշյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
23739 դիտում
17:50 15-08-2018
Ակնհայտ ապօրինի որոշում էր. Դոն Պիպոյի կալանքը 2 ամսով երկարաձգվեց. NEWS.am
17938 դիտում
10:47 27-05-2017
Դոն Պիպոյի սպանությունը գործով ձերբակալվածները հակասական ցուցմունքներ են տալիս. «Հայկական ժամանակ»
2552 դիտում
09:25 19-05-2017
«Իգլայի» գործով կալանավորված անձանց կալանքը ևս երկու ամսով երկարացվել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»