211652_close_icon
views-count6348 դիտում article-date 14:26 20-07-2017

Կարլո Անչելոտի. Ինձ պետք չէ պատմել «Բավարիայի» ու Մյուլերի պատմության մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի դուր չեն եկել ակումբի նախկին մարզական տնօրեն Մատիաս Զամերի խոսքերը: Զամերը քննադատել է «Բավարիային»՝ «Ռեալից» Խամես Ռոդրիգեսին վարձավճարով բերելու համար և անդրադարձել հարձակվող Տոմաս Մյուլերին: «Մյուլերը ազատասեր խաղացող է և նա պետք է զգա ազատությունը: Տոմասը «Բավարիայի» կուռքն է, ոգին ու ապագան: Ակումբը պետք է հասկանա դա: Հավանաբար, այդ կարգի խաղացողը նորություն է Անչելոտիի համար: Մյուլերը բացառիկ է:Ռումենիգեն ու Հյոնեսը պետք է բացատրեն, թե որքան կարևոր է Տոմասը «Բավարիայի» ապագայի ու նրա պատմության համար: Խամեսը որոշ չափով սահմանափակ է: Նա չի կարող խաղալ եզրերում, դրա համար արագությունը չի բավարարում», ասել էր Զամերը: «Թող ոչ ոք ինչ չբացատրի «Բավարիայի» ու Մյուլերի պատմության մասին», պատասխանել է Անչելոտին:

Նմանատիպ նյութեր