211652_close_icon
views-count3912 դիտում article-date 16:19 20-07-2017

ԱՄՆ-ից որևէ մեկը չի էլ մասնակցել ՀՅԴ բյուրոյի և ԳՄ նիստին. Դավիթ Լոքյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանն այսօր՝ Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որտեղ նշվել էր, թե «Դաշնակցության» դրսի կառույցները ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ նիստի ժամանակ դժգոհել են Կառավարության վերաբերյալ կուսակցության մոտեցումից և կոալիցիա կազմելուց: Դավիթ Լոքյանը նշեց, որ գաղտնի քննարկում չի եղել, քննարկմանը մասնակցել է առնվազն 50 մարդ: «Ձեր ասածների վերաբերյալ որևէ բառ չի հնչել»,- ասաց նա և ընդգծեց, որ այդ լուրերը սուտ են: «Քննարկվել է, թե ինչ ընթացք ունի կոալիցիայում լինելը, ինչպես է Կառավարությունն այսօր աշխատում, ինչ առաջնահերթություններ ունի, ուր ենք գնում բարեփոխումների, ներդրումների աջակցության ուղղությամբ: ԱՄՆ-ից որևէ մեկը չի էլ մասնակցել այդ միջոցառմանը»,- տեղեկացրեց Դավիթ Լոքյանը:

Նմանատիպ նյութեր