211652_close_icon
views-count17661 դիտում article-date 21:45 22-07-2017

ՈւԵՖԱ-ն զգուշացրել է ՊՍԺ-ին՝ Նեյմարի հարցով

ՈւԵՖԱ-ն ՊՍԺ-ին զգուշացրել է ֆինանսական ֆեյր-փլեյի հնարավոր խախտման մասին՝ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի հավանական տրանսֆերի դեպքում: Գործարքը գնահատվում է 222 մլն եվրո. այդքան գումար է ամրագրված Նեյմարի պայմանագրում՝ որպես հրաժարագին: Բացի այդ, գործարքի կայացման դեպքում ՊՍԺ-ն պետք է նաև խոշոր պարգևավճար տա բրազիլացուն: Այդ դեպքում փարիզյան ակումբը կարող է խախտել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները և ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների ենթարկվել:

Նմանատիպ նյութեր