14822 դիտում
07:56 24-07-2017
International Champions Cup. Մխիթարյանի գոլը նպաստեց «ՄՅՈւ»-ի հաղթանակին՝ «Ռեալի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ում՝ International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին»՝ (1:1; 2:1՝ 11 մ. )
Խաղի հյիմնական ժամանակում հաշիվը բացել է մանկունյանցիների կիսապաշտպան Ջեյսի Լինգարդը, իսկ 69-րդ րոպեին «արքայական ակումբը» Կազեմիրոյի իրացրած 11 մետրանոց հարվածով հավասարեցրել է հաշիվը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղադաշտ է մտել 2-րդ խաղակեսում: Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ հենց Մխիթարյանի ու Բլինդի իրացրած հարվածների շնորհիվ է անգլիական ակումբը հաղթել:
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդին» ԱՄՆ-ում մնացել է անցկացնել վերջին ընկերական հանդիպումը: Հուլիսի 26-ին նրա մրցակիցը կլինի «Բարսելոնան»:
[b]International Champions Cup
[/b]
«Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1 (1:2՝ 11 մետրանոց հարվածաշարով)
Կազեմիրո, 69 (11մ) – Ջեյսի Լինգարդ, 45+1
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3430 դիտում
13:31 18-07-2019
International Champions Cup. «Արսենալի» հաղթանակը «Բավարիայի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1431 դիտում
12:26 05-08-2014
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը` International Champions Cup մրցաշարի հաղթող. տեսանյութ
2827 դիտում
17:22 24-07-2015
International Champions Cup. «Ռեալը» ջախջախեց «Մանչեսթեր Սիթիին». տեսանյութ
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին