International Champions Cup. «Արսենալի» հաղթանակը «Բավարիայի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում Լոնդոնի «Արսենալը» International Champions Cup-ի շրջանակում հանդիպել է Մյունխենի «Բավարիայի» հետ:
Հանդիպումը կայացել է Քարսոն քաղաքի «Dignity Health Sports Park» ստադիոնում և ավարտվել լոնդոնցիների հաղթանակով՝ 2:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է հանդիպման 64-րդ րոպեին։