211652_close_icon
views-count7603 դիտում article-date 20:17 24-07-2017

Հինգ մեդալ` Ֆրանկոֆոնյան խաղերի մեկնարկում

Կոտ դ՝ Իվուարում մեկնարկած Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի պատվիրակությունը հաջող է մեկնարկել: Ազատ ոճի մեր ըմբիշները նվաճել են հինգ մեդալ: Խաչատուր Պապիկյանը 70 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ, Վարուժան Կոջոյանը (74 կգ) և Մխիթար Գրիգորյանը (57 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Վաղինակ Մաթևոսյանը (65 կգ) և Աշոտ Վելիցյանը (61 կգ) բարձրացել են պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Այսօր մրցահարթակ մտնելու է 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը: Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության կազմում ընդգրկված է 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոյիստ և 6 ազատ ոճի ըմբիշ:

Նմանատիպ նյութեր