8143 դիտում
10:33 25-07-2017
Այս տարի բուհերում թափուր է 11 հազար 375 տեղ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բուհերի դիմորդների թիվը գնալով նվազում է: Եթե այս տարի բուհ է ընդունվել 8 հազար 266 դիմորդ, և դեռևս թափուր է 11 հազար 375 տեղ, ապա նախորդ տարի բուհ ընդունվածների թիվը 17 հազար 649 էր:
Այս իրավիճակը, թերևս, պատահական չէ, այլ Հայաստանում օր օրի ահագնացող արտագաղթի դառը հետևանքն է, երբ կրթական համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է:
«Ժողովուրդ»-ը նաև տեղեկացավ, որ այս ամենից բացի՝ մի շարք մասնագիտություններ Հայաստանում «մեռնում են» դիմորդներ չունենալու պատճառով: Օրինակ՝ ԵՊՀ-ում 58 մասնագիտություններից 38-ում մնացել է 902 թափուր տեղ, մինչդեռ մայր բուհում նախորդ տարի 523 թափուր տեղ էր: ԵՊՀ քիմիա մասնագիտությամբ դիմորդների քանակը տարեցտարի նվազել է, և այս տարի այնտեղ ընդունվելու համար դիմել է երկու հոգի, ֆիզիկա մասնագիտությամբ՝ երեք հոգի:
Մեկ ուշագրավ փաստ էլ. չնայած դիմորդների թվի շեշտակի նվազմանը, տարեցտարի ավելացել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը. 2016-2017 թվականներին այն կազմել է 11 հազար 276, իսկ 2015-2016-ին՝ 11 հազար 197»:
[b]Մանրամսն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2957 դիտում
09:27 23-03-2018
Բուհերում այս տարի 1.513 անվճար տեղ կկրճատվի. «Փաստ»
745 դիտում
15:17 19-07-2023
ԵՊՀ-ն այս տարի կունենա առկա ուսուցմամբ սովորող 2147 ուսանող, թափուր է մնացել 1042 տեղ
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»