2960 դիտում
09:27 23-03-2018
Բուհերում այս տարի 1.513 անվճար տեղ կկրճատվի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որն, ըստ նախարարության, հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:
Նշվում է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 36–րդ հոդվածի 4–րդ կետի պահանջից, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հաստատմամբ և պետական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացի կազմակերպմամբ:
Որոշման նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2015 թ. ապրիլի 22-ի ՀՕ-20-Ն օրենքը, համաձայն որի 2017 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է լինելու մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:
Ուշագրավն այն է, որ կառավարությունը նախագծում միաժամանակ տեղեկացրել է, որ ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման կրճատման պատճառով ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նվազել է 100–ով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով`1413–ով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8143 դիտում
10:33 25-07-2017
Այս տարի բուհերում թափուր է 11 հազար 375 տեղ. «Ժողովուրդ»
2159 դիտում
14:33 10-03-2021
Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը 1 օրում ավելացել է 513-ով
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը