82381 դիտում
20:32 25-07-2017
Կախված հայտնաբերված վանաձորցի զինվորը մահից ժամեր առաջ 20.000 դրամ է խնդրել ընկերոջից (ֆոտո) NEWS.am
[color=#EF2929]NEWS.am[/color]ի - փոխանցմամբ, ՊՆ N զորամասի հարակից տարածքում կախված հայտնաբերված Վարդան Մելքոնյանը մահից ժամեր առաջ ընկերոջից 20.000 դրամ է խնդրել: Նա հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը զանգահարել է ընկերոջն ու ասել, որ իրեն շտապ 20.000 դրամ է պետք: Թե ինչի համար է անհրաժեշտ եղել նրան այդ 20.000 դրամը, Վարդանը ընկերոջը չի ասել:
Նույն գիշեր Վարդանը զանգահարել է նաեւ մորը, տատին, բոլորին բարի գիշեր է մաղթել, սակայն, գումարի անհրաժեշտության մասին ոչինչ չի ասել:
Թաղամասում տարածված տեղեկություններով Վարդանը վերջին օրը՝ հուլիսի 22-ին, 3 ընկերների հետ զորամասից դուրս գալու ու քաղաքում շրջելու թույլտվություն է ստացել: Մի քանի ժամ անց զորամաս է վերադարձել բարձր տրամադրությամբ:
Վերջինը ծառայությունից մշտապես գոհ է եղել, երբեւէ որեւէ բողոք կամ դժգոհություն չի արտահայտել: Ծառայության մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ արձակուրդ է եկել ու հետ վերադարձել բարձր տրամադրությամբ:
Ճանաչողները Վարդանին բնութագրում են որպես չափազանց ազնիվ երիտասարդի, ով ցանկացած հարցում պատրաստակամորեն օգնության է հասել դրա կարիքն ունեցողներին:
Վարդանը սովորել է Վանաձորի թիվ 5 դպրոցում: Դպրոցում առաջադիմությունը բարձր չի եղել, փոխարենը տեւական ժամանակ տարված է եղել ֆուտբոլ մարզաձեւով: Դպրոցն ավարտելուց հետո ընտրել է ատամնատեխնիկի մասնագիտությունը: Ուսումը մտադիր էր շարունակել ծառայությունն ավարտելուց հետո:
[color=#EF2929]
https://news.am/arm/news/402122.html[/color]
Նմանատիպ նյութեր
3369 դիտում
20:08 11-08-2014
40.000 դոլարին համարժեք դրամ և 1.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողացողին հայտնաբերեցին
51585 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»