1021 դիտում
09:53 26-01-2025
Անշարժ գույքի գործակալների մասին օրենքը պարունակում է պարզագույն ու կոպիտ սխալներ, որոնցից մեկն էլ մեր պետության միջազգային պարտավորությունների խախտումն է. Անդրանիկ Հարությունով
Անդրանիկ Հարությունովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետությունում փորձը ցույց է տալիս, որ ցանկացած բարեփոխման նպատակով բերված օրենք շատ հում և անընդունելի է լինում։ Դրա հիմնական պատճառը կարիքների և խնդիրների պատշաճ չուսումնասիրելն ու չգույքագրելն է։ Այս գործընթացում «բարեփոխիչները» հաճախ հանդես են գալիս չափազանց ինքնավստահ և ամբիցիոզ, առանց ոլորտի իրական փորձագետների կարծիքը լսելու։

Հերթական նման օրինակը անշարժ գույքի գործակալների մասին օրենքն է, որը մշակվել է երկու տարի՝ առանց ոլորտի ծանրակշիռ մեծամասնության կարծիքը հաշվի առնելու, առանց հանրային ծանուցումների, միայն iDraft հարթակում ներկայացնելով։
Ավելին, այս օրենքն անգամ պարունակում է պարզագույն ու կոպիտ սխալներ, որոնցից մեկն էլ մեր պետության միջազգային պարտավորությունների խախտումն է։
Ավելին, այս օրենքն անգամ պարունակում է պարզագույն ու կոպիտ սխալներ, որոնցից մեկն էլ մեր պետության միջազգային պարտավորությունների խախտումն է։
Աշխարհում ոչ մի երկրում նման փորձառությունը գոյություն չունի։ Սակայն մեր դեպքում այն բերվում է և փորձում զոռով առաջ տարվել։
Մենք շուրջ մեկ տարի լռել ենք և փորձել կառուցողական մոտեցում ցույց տալ՝ հուսալով, որ երկխոսություն կստացվի։
Մենք առաջարկել ենք համագործակցել Կադաստրի կոմիտեի հետ՝ մասնագիտական հանձնաժողով ստեղծելու միջոցով՝ ոլորտի խնդիրները պատշաճ լուծելու համար։
Մենք առաջարկել ենք համագործակցել Կադաստրի կոմիտեի հետ՝ մասնագիտական հանձնաժողով ստեղծելու միջոցով՝ ոլորտի խնդիրները պատշաճ լուծելու համար։
Սակայն, ի պատասխան մեր կառուցողական մոտեցման, մեզ սկզբում ուղղակիորեն ասել էին՝ «մեկ է, ինչ էլ անեք, էս նախագիծը իրա ցուցարկման կոմպոնենտով անցկացնելու ենք»: Այս մոտեցումը հերթական ապացույցն է, թե ինչպես են կարևորագույն բարեփոխումները դառնում ձևական ու հեռու իրական խնդիրների լուծումից»։
Նմանատիպ նյութեր
5494 դիտում
09:58 22-08-2024
Անշարժ գույքի շուկայում գները սկսել են իջնել 10-ից 20 %-ով. Անդրանիկ Հարությունով
6593 դիտում
14:10 18-10-2024
Անշարժ գույքի շուկայի տրանսֆորմացիան Հայաստանում. Անդրանիկ Հարությունով
Այս բաժնից
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք