4194 դիտում
21:46 25-07-2017
ԵՄ-ն հուլիսի 26-ին քննարկելու է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցը՝ «Սիեմենս»-ի սկանդալի կապակցությամբ. «Ազատություն»
Եվրամիության դեսպանները հուլիսի 26-ին քննարկելու են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը՝ «Սիմենս»-ի հետ կապված սկանդալի պատճառով։ Այս մասին Թվիթերում գրել է [url=https://www.azatutyun.am/a/28637401.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի Բրյուսելի թղթակիցը։
Հիշեցնենք, «Սիմենս» կոնցեռնի չորս գազային տուրբինները, ի հեճուկս գործող պայմանագրի, Ռուսաստանի տարածքից բռնակցված Ղրիմ են տեղափոխվել։
«Եվրամիության երկրների դեսպանները քննարկելու են, թե արժե չորս անձի ևս ընդգրկել ռուսաստանյան պատժամիջոցների ցանկանում՝ Ղրիմում տուրբինների հետ կապված սկանդալի պատճառով», - գրել է «Ազատության» թղթակիցը։
Նախօրեին Գերմանիան Բրյուսելին կոչ է արել ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ պնդելով, որ գերմանական ընկերության չորս գազային տուրբինները, որոնք 2016 թվականի ամռանն առաքվել են Կրասնոդարի երկրամաս, ապօրինաբար տեղափոխվել են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ, ինչը պայմանագրի և Եվրամիության կանոնների կոպիտ խախտում է:
Բեռլինը ձգտում է ևս չորս իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցներ սահմանել՝ արգելելով նրանց մուտքը Եվրամիության տարածք կամ սառեցնելով նրանց հաշիվները ԵՄ-ի տարածքում։
Առայժմ մինչև սեպտեմբեր գործող սահմանափակումների այդ փաթեթը ընդգրկում է 150 անձի և 37 ընկերությունների։
Ավելի վաղ գերմանական իշխանությունները հայտարարել էին, որ «Սիմենս»-ի հետ կապված սկանդալն էլ ավելի է սրելու երկու երկրների հարաբերությունները։
Նմանատիպ նյութեր
2208 դիտում
16:28 20-07-2019
Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը քննարկելու համար սենատորներին ժողովի է հրավիրել
13192 դիտում
22:08 28-01-2022
«Ես ի՞նչ է, արժանի չե՞մ պատժամիջոցների». Լավրովը կատակով է արձագանքել իր դեմ պատժամիջոցների մասին հարցին
1026 դիտում
11:30 01-10-2014
Թուրքիայի խորհրդարանը դռնփակ նիստում քննարկելու է Սիրիայում ահաբեկիչների դեմ պատասխան քայլեր ձեռնարկելու հարցը
Այս բաժնից
979 դիտում
18:10 03-11-2024
Ֆինլանդիայի ԱԳՆ-ն նոտա է հղել Ռուսաստանին
691 դիտում
17:29 03-11-2024
Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է. վարչապետ
1294 դիտում
17:03 03-11-2024
Թուրքիայում պայթյուն է որոտացել․ կա զոհ