Կասպերսկու լաբորատորիան անվճար հակավիրուսային ծրագիր է թողարկել
«Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունը հայտարարել է նոր՝ Kasprsky Free անվճար հակավիրուսային ծրագիր թողարկելու մասին Այդ մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Interfax-ի փոխանցմամբ՝ այն արդեն փորձարկե են Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Չինաստանում, Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում ու Ֆինլանդիայում։
Հուլիսի 25-ից ծագիրը հասանելի է նաև ԱՄՆ-ում, Կանադայում, խաղաղօվկիանոսյան Ասիայի երկրներում, սեպտեմբերից հասանելի կլինի նաև Հնդկաստանում, Մերձավոր Արևելքում, Հոնգկոնգում, Աֆրիկայում, Թուրքիայում և Լատինական ԱՄերիկայում, իսկ հոկտեմբերից՝ Եվրոպայի այլ երկրներում, Ճապոնիայում ու Հարավային Կորեայում և այդպես շարունակ կտարածվի ողջ աշխարհում։
Ծրագրի մշակողները նշել են, որ, այդուհանդերձ, նոր հակավիրուսային ծրագիրը մրցունակ չէ այլ վճարովի ծրագրերի հետ։ Օրինակ, նրանում չկա «ծնողական վերահսկում» կոչված հավելվածը, ինչպես նաև VPN և օնլայն-վճարային պաշտպանիչ հավելվածը և այլն։