6728 դիտում
09:25 05-11-2021
Մեծ Բրիտանիան պաշտոնապես հաստատում է COVID-19 հակավիրուսային դեղամիջոցը․ «Ամերիկայի ձայն»
Հինգշաբթի օրը նոյեմբերի 4-ին Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը հաստատեց COVID-19 հակավիրուսային հավանական դեղամիջոցը, որը համատեղ մշակվել է Merck-ի և Ridgeback Biotherapeutics-ի կողմից՝ համաճարակի դեմ պայքարի համար։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը», հղում անելով Ռոյթերս գործակալությանը:
Դեղորայք հաստատող MHRA գերատեսչությունը դրական արձագանք է տվել դեղամիջոցին՝ հորդորելով օգտագործել այն որքան հնարավոր է շուտ՝ COVID-19-ի դրական թեստից և ախտանիշների ի հայտ գալուց հետո հինգ օրվա ընթացքում:
Սա առաջին հակավիրուսային բուժումն է COVID-19-ի համար, որը ստացել է հաստատում: Դրան կարող է հաջորդել ԱՄՆ-ի համապատասխան գերատեսչության թույլտվությունը՝ դեղամիջոցի օգտագործման համար: Ամերիկյան կողմն այս ամիս կքննարկի այս հարցը և կտա իր եզրակացությունն այդ կապակցությամբ:
Դեղամիջոցը Մեծ Բրիտանիայում կբրենդավորվի որպես Lagevrio: Անցյալ ամիս հավաքագրված տվյալները ցույց են տվել, որ այն կարող է երկու անգամ կրճատել մահվան կամ հոսպիտալացման հավանականությունն այն հիվանդների մոտ, ովքեր ռիսկային գոտւոմ են COVID-19-ի հիվանդության խորացման առումով:
Բրիտանական կառավարությունը և երկրի Առողջապահության ազգային ծառայությունը կհաստատեն ընթացակարգը, թե ինչպես է հարկավոր ժամանակին կիրառել բուժումն այս դեղամիջոցով:
Անցյալ ամիս Մեծ Բրիտանիան համաձայնության եկավ Merck-ի հետ՝ ապահովելու մոլնուպիրավիրի 480,000 դասընթացներ:
Առանձին հայտարարության մեջ Merck-ը հայտարարում է, որ ակնկալում է արտադրել 10 միլիոն դեղաչափ մինչև այս տարվա վերջ, իսկ առնվազն 20 միլիոնը նախատեսվում է արտադրել 2022 թվականին:
ԱՄՆ-ում գործող դեղարտադրողի բաժնետոմսերը շուկայի բացումից առաջ աճել են ավելի քան 2%-ով՝ հասնելով ավելի քան 90 դոլարի:

Նմանատիպ նյութեր
10283 դիտում
10:03 24-12-2021
ԱՄՆ-ը թույլատրեց COVID-19-ի դեմ Pfizer-ի հակավիրուսային հաբի կիրառումը. Ամերիկայի Ձայն
3180 դիտում
09:21 07-09-2018
Մեծ Բրիտանիան կոչ է անում միասին պայքարել ГРУ-ի դեմ․ «Ամերիկայի ձայն»
1308 դիտում
09:15 25-08-2022
Հունիս ամսին Մեծ Բրիտանիան առաջին անգամ չի ներմուծել ռուսական վառելիք՝ 1997 թվականից ի վեր․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1465 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»