Սարատովում մայրը մանկահասակ տղային փակել է նկուղում, որտեղ նա այրվել է
Սարատովում մայրը մանկահասակ տղային դաստիարակչական նպատակներով փակել է նկուղում և երկար ժամանակ նրան թողել առանց հսկողության: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին: Նկուղում հրդեհ է բռնկվել, և նա ինքնուրույն չի կարողացել դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով էլ մահացել է: Երեխան եղել է 7 տարեկան:
26-ամյա կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել: