Բասկետբոլի Հայաստանի Մ-16 տարեկան տղաների և աղջիկների հավաքականները հաղթանակներ են տարել
Բասկետբոլի Մ 16 տարեկան պատանիների Հայաստանի հավաքականը Եվրոպայի С դիվիզիոնի առաջնության երկրորդ խաղում 78:37 հաշվով հաղթել է Մոլդովայի ընտրանուն:
Առաջին խաղում Հայաստանի թիմը 66:59 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին:
Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի հուլիսի 26-ին Մալթայի հետ:
Իսկ բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը Եվրոպայի С դիվիզիոնի առաջնության մեկնարկային խաղում 81:41 հաշվով հաղթեց Մոնակոյի թիմին:
Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի հուլիսի 26-ին Ուելսի հավաքականի հետ: