8105 դիտում
22:51 26-07-2017
ՊՆ-ում քննարկվել են սահմանամերձ համայնքների անվտանգության խնդիրները
ՀՀ պաշտպանության նախարարությունում հուլիսի 26-ին կայացել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը ղեկավարում էր հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման, դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցման, իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրման, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկույցներով հանդես են եկել համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները, իսկ համայնքների ղեկավարները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:
Նիստին մասնակցել են նաև այս համայնքներում վերջին տարիներին ծրագրեր իրականացրած միջազգային գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ևս ներկայացրել են իրենց առաջարկությունները:
Նիստի ընթացքում քննարկման առարկա են դարձել սահմանամերձ համայնքների անվտանգության խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
6046 դիտում
22:48 14-04-2017
Հանրային խորհրդում քննարկվել են սահմանամերձ գոտիների զարգացման և անվտանգության բարձրացման խնդիրները
2099 դիտում
17:15 25-04-2017
ՀՀ ԱԻՆ-ում ստորագրվեց սահմանամերձ համայնքների անվտանգության ամրապնդման համագործակցության հուշագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
793 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
658 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը