211652_close_icon
views-count4090 դիտում article-date 16:00 27-07-2017

ԱՄՆ-ի պետքարտուղարն չի հեռանա զբաղեցրած պաշտոնից. նա հերքել է շրջանառվող լուրերը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ իր զբաղցրած պաշտոնից այնքան ժամանակ, մինչև որ դա կարգելի երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Interfax-ը։ «Ոչ մի տեղ էլ չեմ գնում, քանի դեռ դա թույլ է տալիս նախագահը։ »,-ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե դեռ երկա՞ր է վերչջինս մնալու այդ պաշտոնում։ Թիլլերսոնի խոսքով՝ ինքը նախագահի հետ լավ հարաբերությունների մեջ է՝ չնայած բազմաթիվ ասեկոսեներին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN հեռոստաալիքը հայտնել էր, որ Թիլլերսոնը Թրափի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ամենայն հավանականությամբ կհեռանա պետքարտուղարի պաշտոնից և բացի այդ, Թրամփն իբրև թե հաճախակի միջամտում է Թիլլերսոնի ընդունած որոշումներին ու Իրանի հարցով վարած քաղաքականության մեջ։

Նմանատիպ նյութեր