29440 դիտում
10:48 27-07-2017
Բաքուն նոր սպառազինություն է ստացել Մոսկվայից, ինչը նրան վստահություն է ներշնչել նոր պատերազմի հաղթանակի նկատմամբ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում հնարավոր լայնամասշտաբ պատերազմի վտանգի, դրա հետևանքների ու քաղաքական բաղադրիչի մասին հետաքրքիր հոդված է տպագրել ռուսական Regnum–ը: Հոդվածի հեղինակը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ցեղասպանագետ, «Պանթյուրքիզմը Կովկասում Թուրքիայի գեոստրատեգիայում» գրքի հեղինակ Ալեքսանդր Սվարանցն է: Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:
Ներկայում Արցախի հակամարտության գոտում լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգն ավելի քան ակնհայտ է: Այդ մասին բազմիցս նշվել է հանրային քննարկումներում, լրատվամիջոցների էջերում, տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներում և այլն: Սպառնալիքի աղբյուրը բանակցային գործընթացի լճացումն է, Ադրբեջանի ռազմական հռետորաբանության մեծացումը, 1994–95 թթ. հրադադարի ռեժիմը պահպանելու Բաքվի չցանկությունը, նաև՝ Բաքվի ու Երևանի՝ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ դիրքորոշումների տրամագծորեն հակառակ լինելը:
Ադրբեջանը դեմ է հետաքննող մեխանիզմների տեղակայմանը շփման գծում: Վերջին շրջանում Բաքուն նոր սպառազինություն է ստացել Մոսկվայից, ինչը նրան վստահություն է ներշնչել նոր պատերազմի հաղթանակի նկատմամբ:
Դե ինչ, եթե Բաքուն այդքան վստահ է իր հաղթանակի հարցում, ապա հայերին մնում է միայն հօդս ցնդեցնել Ադրբեջանի քաղաքական ու ռազմական ղեկավարության այդ վստահությունն ու ինքնահավանությունը: Այլ ելք չկա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6248 դիտում
23:10 29-12-2018
Պուտինի և Փաշինյանի միջև կա փոխադարձ վստահություն, ինչը շատ կարևոր գործոն է. Ռուբեն Շուգարյան. Tert.am
23929 դիտում
19:14 30-07-2018
Ինչ-որ մեկին մեջբերելու կարիք չկա․ և՛ Բաքուն, և՛ Երևանը վստահություն ունեն Մոսկվայի դերի հանդեպ. Մարիա Զախարովա
4041 դիտում
21:05 24-07-2016
Եթե կարողանաք ներշնչել ձեզ, որ լավ քնել եք, ապա ձեր ուղեղը դրան կհավատա
Այս բաժնից
949 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»