211652_close_icon
views-count6251 դիտում article-date 23:10 29-12-2018

Պուտինի և Փաշինյանի միջև կա փոխադարձ վստահություն, ինչը շատ կարևոր գործոն է. Ռուբեն Շուգարյան. Tert.am

1991-1992թթ. Հայաստանի նախագահի օգնական, արտաքին գործերի նախկին փոխնախարար և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան, Ռուբեն Շուգարյանը [url=https://www.tert.am/am/news/2018/12/29/Shugaryan/2885342]Tert.am[/url]-ի հետ զրույցում անդրադարձել է վերջերս Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը: «Ոչ միայն ՀԱՊԿ-ում մթնոլորտն է փոխվել, այլ փոխվել են խաղի կանոնները՝ շնորհիվ Հայաստանի: Վերցնենք շփման ձևաչափերը․ պետք է նկատենք, թե մի քանի տարի առաջ ինչ խնդիրներ ենք մենք ունեցել, այդ թվում նաև ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո: Չէր նկատվում, որ դաշնակիցների միավորում է: Շատ ավելի ակնկալիքներ կային այդ կազմակերպությունից: Հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, փոխվել է ընկալումը Հայաստանի վերաբերյալ և ոչ միայն ՀԱԿՊ-ում, այլ նաև միջազգային ասպարեզում, և այն, որ Ռուսաստանի համար կարող է լինել հետաքրքիր փոփոխություն կամ մի նոր երևույթ, որին դեռ պետք է ճանաչել: Նկատելի է, որ այդ ճանաչման գործընթացը դրական է ընթանում: Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն էլ այդ մասին է վկայում: Կա շատ կարևոր մի բան, կա երկու երկրների ղեկավարների փոխադարձ վստահություն, ինչը շատ կարևոր գործոն է: Բայց մեկ բան է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, այլ բան են այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները: Դիտարկենք Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները: Դրանք համեմատելու չեն: Դրա համար կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Պատկերացրեք Լուկաշենկոյի և Նազարբաևի առաջին ռեակցիաները Նիկոլ Փաշինյանի հետ շփումներում: Հայաստանը և Հայաստանի ղեկավարությունն իրենց պատկերացումներով դառնում են անհասկանալի և անկանխատեսելի: Նախկինում ամեն ինչ պարզ էր նրանց համար: Հիմա արդեն պարզ չէ: Դա գործընթաց է, որը մենք պետք է տանենք մեր շահերից ելնելով, և այդ գործընթացը, կարծում եմ, գնահատվում է ՀԱՊԿ-ից դուրս գտնվող կազմակերպությունների կողմից: Ներսում Ռուսաստանի ղեկավարության կողմից գոնե կա շատ ավելի հանգիստ վերաբերմունք, քան եղել է 6 ամիս առաջ, երբ սկսվել էր Խաչատուրովի հետ կապված գործընթացը: Այդ ժամանակ կար խնդիր, հարցեր կային նաև Ռուսաստանի մոտ՝ կապված ընթացակարգային հարցերի հետ»: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/29/Shugaryan/2885342]Tert.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր