12258 դիտում
20:42 27-07-2017
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հուլիսի 31-ին այցելում է Վրաստան
Վրաստանի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ուշադրություն է դարձրել ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսի վրաստանյան այցին: Վարչապետը խոսել է վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ-ի Վրաստանին ցուցաբերած աջակցության մասին: Տեղեկացնում է [url=http://www.aliq.ge/%D5%A1%D5%B4%D5%B6-%D5%AB-%D6%83%D5%B8%D5%AD%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%B5%D6%81%D5%A8-%D5%B7%D5%A1%D5%BF-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A7-%D5%AF%D5%BE%D5%AB/]aliq.ge[/url]-ն:
«Այս այցը ԱՄՆ աջակցության ևս մեկ շատ կարևոր դրսևորումն է: Կարծում եմ նոր վարչակազմի հետ կարճ ժամանակահատվածում սերտ հարաբերություններ ձևավորելը մեր ռազմավարական գործընկերության զարգացման տեսանկյունից շատ կարևոր է»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահը Վրաստան կայցելի հուլիսի 31-ին:
Կվիրիկաշվիլին խոսել է նաև այդ օրերին Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր 2017» զորավարժությունների մասին:
«Կարծում եմ, որ այս զորավարժությունները շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար»,- հայտարարել է վարչապետը:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր 2017» զորավարժություններին մասնակցելու է նաև Հայաստանը:
Նմանատիպ նյութեր
2927 դիտում
11:00 02-12-2016
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
14743 դիտում
22:41 31-07-2017
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը ժամանեց Թբիլիսի
Այս բաժնից
502 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
532 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1138 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN