211652_close_icon
views-count22961 դիտում article-date 09:50 28-07-2017

Կարինե Աճեմյանն ու Մարգարիտ Եսայանը նոր պաշտոն են ստացել. երկուսն էլ տատիկ են դարձել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանն ու Մարգարիտ Եսայանը նոր պաշտոն են ստացել, և թերևս ամենաբարձր պաշտոնը՝ երկուսն էլ տատիկ են դարձել: Ընդ որում՝ ՀՀԿ-ական տիկնայք վաղուց արդեն կրում են վաստակավոր տատիկ լինելու պատիվը: Մ. Եսայանն այս մասին, մասնավորապես, նշել է հետևյալը. «Ծնվեց իմ հինգերորդ թոռնիկը, թող մեր երկրում շատ երեխաներ ծնվեն, ծնողները երջանիկ լինեն, իսկ տատիկ-պապիկները իմ այս պահի չափ երջանիկ ու ուրախ լինեն, ծնվեց իմ գեղեցկուհի աղջկա երրորդ դուստրը»: Իսկ Կարինե Աճեմյանի դուստրը երկրորդ անգամ է դարձել մայրիկ՝ պատգամավոր տատիկին և ՀՀ վաստակավոր արտիստ պապիկին՝ Արա Դեղտրիկյանին պարգևելով ևս մեկ տղա թոռնիկ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր