44456 դիտում
10:10 28-07-2017
Կոտայքի մարզում 61-ամյա վարորդը ավտոմեքենան հետընթաց տալու ժամանակ վրաերթի է ենթարկել 89-ամյա հետիոտնին, վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Քաղսի գյուղի 2-րդ թաղամասի 24 տան հարևանությամբ նշված տան բնակիչ՝ 61-ամյա Զարզանդ Խաչատրյանը իր վարած ГАЗ 2410 մակնիշի 42 ԼՕ 302 համարանիշի ավտոմեքենայով տան բակից դուրս գալիս հետընթացի ժամանակ տան դարպասներից մոտ 20 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 89-ամյա Մանյա Մելքոնյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որից հետո մեղայականով ներկայացել է իրավապահներին։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+