211652_close_icon
views-count6731 դիտում article-date 22:38 28-07-2017

Վախճանվեց 11-ամսական Չարլի Գարդը

11-ամսական նորածին Չարլի Գարդը, որը տառապում էր հազվադեպ հիվանդությամբ, և որը դատարանի որոշմամբ անջատվել էր կենսաապահովման աարատից, վախճանվել է մահացել է բրիտանական հոսպիսում. հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-40758986]BBC[/url]-ն, հղում անելով նրա ծնողների ներկայացուցչին: Ավելի վաղ բրիտանական դատարանները, դրանցից հետո նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էին ընդունել երեխային արհեստական շնչառության սարքից անջատելու մասին, քանի որ հետագա կյանքը նրան միայն անիմաստ տանջանքներ էր պատճառելու: Սակայն նրա ծնողները Կոնի Յեթսը և Քրիս Գարդը հանգանակություն էին հավաքում, որպեսզի տեղափոխեին երեխային ԱՄՆ, որտեղ մշակվում էին փորձնական բուժման եղանակներ: Նրանց հաջողվել էր հավաքել ավելի քան 1,3 մլն ֆունտ (մոտ 1,7 մլն դոլար): Չարլի Գարդը ծնվել էր 2016թ օգոստոսի 4-ին, ծայրահեղ հազվադեպ գենետիկ հիվանդությամբ՝ ԴՆԹ-ի միտոխոնդրիալ հյուծման համախտանիշով: Այս հիվնադությունը առաջացնում է մկանային հյուսվածքների պրոգրեսիվ ատրոֆիա և վնասում է ուղեղը:

Նմանատիպ նյութեր