Ռուսական զորքի ներկայության պատճառով չի կարգավորվում Մերձդնեստրի հակամարտությունը. Մոլդովայի կառավարություն
«Ռուսական զորքերը Մերձդնեստրում չեն պահպանում անկողմնակալությունը»,- հայտարարել է Մոլդովայի կառավարությունը:Հաղորդում է Deutsche welle-n:
Մոլդովայի կառավարությունը մեղադրել է ՌԴ զինվորականներին Մերձդնեստրում անջատողական վարչախմբին աջակեցլու մեջ, իսկ Ռուսաստանին՝ հակամարտության կարգավորմանն ուղղված երկկողմ միջազգային համաձայնությունները չկատարելու մեջ: Այս մասին ասվում է Մոլդովայի կառավարության տարածած հայտարարության մեջ, Մերձդնեստրի հակամարտության զինադադարի 25-ամյակին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ, որոնք կազմակերպվել են այսօր
«Հակամարտության զինադադարի պահպանման գործողությունները վերածվել են հակամարտության պահպանման գործողությունների, քանի որ ակնհայտ է ռուսական խաղաղպահների կաղմնակալ աջակցությունը Տիրասպոլի անջատողական վարչախմբին»,- ասվում է հայտարարության մեջ:
25 տարվա ընթացքում կիրառված ջանքերը, հակամարտության վերջնական կարգավորման բանակցությունները ապարդյուն են անցել: Պատճառը՝ Ռուսաստանի աշխարհքաղաքական հետաքրքրություններն ու կարծրատիպերն են:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/07/28/1073617/]Հիշեցնենք[/url], որ հուլիսի 28-ին Քիշնև թռչող ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինին տեղափոխոխղ ինքնաթիռին թույլ չէին տվել անցնել Ռումինիայի սահմանը: Ռոգոզինը գալիս էր Մոլդովա մասնակցելու Մերձդնեստրի զինադադարի և ռուս խաղաղպահների այնտեղ գտնվելու 25-ամյակի միջոցառումներին: