4834 դիտում
17:55 30-07-2017
Մոլդովայում ցույցեր են նախագահ Դոդոնի հրաժարակաի պահանջով
Մոլդովայում հարյուրավոր ցուցարարներ այսօր բողոքի ցույց են կազմակերպել, պահանջելով են Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրաժարականը: Հաղորդում է [url=http://www.interfax.ru/world/572748]interfax[/url]-ը
Ցուցարարները վանկարկել են՝ «Հրաժարական», «Եվրամիություն փող մի տուր մաֆիային»: Ցուցարարները բողոքել են նաև ընտրական օրենսգրքի վիճահարույց փոփոխությունների դեմ: Եվրամիության և Մոլդովայի դրոշներով նրանք հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հուլիսի 27-ին խորհրդարանում հաստատվելուց հետո Մոլդովայում մի շարք բողոքի ցույցեր են անցկացվել: Նոր օրենքով ընտրությունները անցնելու են խառը կարգով՝ 50 մանդատ բաշխվելու է համամասնական ընտրակարգով, 51 մանդատ՝ մեծամասնական ընտրակարգով: Ընդդիմախոսները պնդում են, որ կատարված փոփոխությունները համապատասխանում են երկրի երկու մեծ կուսակցությունների շահերին՝ անտեսելով քաղաքական փոքր ուժերին: Նրանք նաև նշում են, որ մինչ փոփոխությունների հաստատվելը, դրանց շուրջ հանրային քննարկումներ չեն կազմակերպվել: Մոլդովայում երկու խոշոր կուսակցություն կա՝ արևմտամետ իշխող Դեմոկրատական կուսակցությունը և ռուսամետ Սոցիալիստական կուսակցությունը:
Խորհրդարանական ընտրությունները Մոլդովայում նշանակված են 2018 թվականի նոյեմբերին:
Նմանատիպ նյութեր
3935 դիտում
10:32 14-04-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ
4957 դիտում
18:22 01-07-2018
Մոլդովայում բողոքի ցույցեր են՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների դեմ
792 դիտում
21:35 18-09-2022
Մոլդովայում հակակառավարական ցույցեր են. մասնակցել է 5 հազար մարդ
Այս բաժնից
970 դիտում
22:54 28-01-2025
Ադրբեջանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ
952 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
937 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ