211652_close_icon
views-count4924 դիտում article-date 18:22 01-07-2018

Մոլդովայում բողոքի ցույցեր են՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների դեմ

Տասնյակ հազարավոր մարդիկ Մոլդովայի մայրաքաղաքում բողոքի ցույց են կազմակերպել հունիսին տեղի ունեցած Քիշնևի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու՝ իշխանության որոշման դեմ: Հաղորդում է [url=https://www.europalibera.org/a/mii-de-oamenii-protestează-la-chișinău-împotriva-invalidării-alegerilor-pentru-primărie-(video)/29330448.html]«Ազատությունը»[/url]։ Քիշնևի Ազգային ժողովի հրապարակում այսօրվա ցույցը կազմակերպել են արևմտամետ կուսակցությունների առաջնորդները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Ցուցարարները վանկարկում են «Կորչի՛ մաֆիան» կարգախոսը և պահանջում են ճանաչել «Արժանապատվության և ճշմարտության պլատֆորմ» կուսակցության ղեկավար Անդրեյ Նաստասեի հաղթանակը քաղաքապետի ընտրություններում: Բացի այդ, ցուցարարները պահանջում են քրեական գործեր հարուցել Գերագույն դատարանի յոթ անդամների դեմ, ովքեր չեն ճանաչել քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Նաստասեն հունիսի 3-ին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլում ստացել է քվեների 52.5 տոկոսը և առաջ է անցել ռուսամետ թեկնածու, Սոցիալիստական կուսակցությունից առաջադրված Իոն Չեբանից, սակայն դատարանը չեղյալ է հայտարարել արդյունքները, հայտարարելով, որ երկու թեկնածուներն էլ ընտրությունների օրը սոցիալական ցանցերով իրենց աջակիցներին կոչ են արել քվեարկել, ինչը հակասում է Ընտրական օրենսգրքի կանոններին: Բողոքարկման դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որը հետագայւմ հաստատվել է նաև Գերագույն դատարանի կողմից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վճռել է, որ վերաքվեարկություն չի լինի, այդպիսով՝ Մոլդովայի օրենքների համաձայն, մայրաքաղաքը մինչև 2019 թվականի հերթական ընտրությունները կղեկավարի գործող քաղաքապետը: Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել են Մոլդովայի իշխանությունների այդ որոշումը: Ցուցարարներն այսօր պահանջում են նաև փոխել Ընտրական օրենսգիրքը, որն ընդունվել է ռուսամետ օրենսդիրների և հաստատվել է ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնի կողմից:

Նմանատիպ նյութեր