Սիրիայում ԻՊ-ի գնդակոծությունից լրագրող է զոհվել
Սիրիայի Հոմս նահանգում Russia Today հեռուստաալիքի հետ համագործակցող լրագրող է զոհվել։ Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` լրագրող Խալեդ ալ Խատիբը զոհվել է «Իսլամական պետության» կողմից Սիրիայի Հոմս նահանգում գնդակոծության արդյունքում` ԻՊ-ի զինյալների դեմ գործողությունը լուսաբանելու ժամանակ։
«Սիրայում RT-ի աշխատակցի զոհվելը շատ դժբախտ իրադարձություն է մեզ համար։ RT-ի պատմության մեջ առաջին անգամ զոհվել է մի մարդ, որը մեր ալիքի համար աշխատում էր թեժ կետերում: Արիություն Խալիբի հարազատներին, ընկերներին և գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր նրան ճանաչել են և սիրել։ Մենք կանենք մեզանից կախված ամենը, որպեսզի օգնենք նրա ընտանիքին այս իրավիճակում»,- ասել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Խալիբը 25 տարեկան էր, սովորում էր Դամասկոսի համալսարանում: