Սոմալիի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում 6 մարդ է մահացել: Նրանցից շատերն այդ պահին անցնելիս են եղել մեքենայի կողքով: Այդ մասին գրում է Газета-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` կա նաև 20 վիրավոր: Նրանցից վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Զոհերի թիվը հնարավոր է ավելանա: