211652_close_icon
views-count2672 դիտում article-date 13:05 31-07-2017

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Չինաստանի դեմ

ԱՄՆ-ի նախագահի խորհրդականները նոր պատժամիջոցներ են մշակում, որոնք կիրառվելու են Չինաստանի դմ։ Այդ մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի անանուն աղբյուրներին։ Վրջիննեիս տվյալներով՝ նոր պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, կտարածվեն առևտրի և այլ ոլորտների գործունեության սահմանափակմանը։ Հայտնի է դարձել նաև, որ հանգստյան օրերին անցկացված քննարկումները շարունակվելու են երկուշաբթի։ Պատժամիջոցների փաթեթի ընդունման վերաբերյալ վերջնական որոշում նախագահ Թրամփը կկայացնի ընթացիկ շաբաթում։ Նշենք, որ Դոնալդ Թրամթը մեկ անգամ չէ, որ խստորեն քնադատել է Չինաստնի «անգործությունը» Հյուսիսային Կորեայի հարցում։ Օրր առաջ նա կրկին հայտարարեց, որ հիասթափված է Պեկինից։

Նմանատիպ նյութեր