13376 դիտում
18:21 31-07-2017
Գառնիում թևածում էր հոգևոր երաժշտությունը
Գիշերային գեղարվեստական լուսավորությամբ, երեկ Գառնի տաճարի պատերի ներքո, մեկ ժամից ավելի հոգևոր երաժշտություն էր հնչում: Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռ. Մլքեյան) համերգն էր: Այն նախաձեռնել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծաայություն» ՊՈԱԿ-ը:
Կամերային երգչախմբի հիասքանչ կատարումը տպավորել էր օտարերկրացի զբոսաշրջիկներին, նաև մեր հայրենակիցներին: Նրանց խոսքերով խորհրդանշական ու շատ տպավորիչ է Կոմիտաս լսել պատմական հուշարձանի տարածքում` գիշերային լուսավորության ֆոնին:
ԱՄՆ-ից ժամանած Լյուսի Նազարյանը Հայաստանում, նաև Գառնիում հաճախ է լինում: Երեկ, սակայն, նրան տաճար էր բերել անցկացվող միջոցառումը`երգչախմբի երկրպագուներից է: ԱՄՆ-ից ժամանած մեկ այլ հայրենակցի` Գրիգոր Նազարյանի խոսքով հրաշալի գաղափար է Գառնիում հոգևոր համերգ կազմակերպելը: Մեր հայրենակիցը 1990-ականներին Հայաստան համահայկական հիմնադրամի լիազոր ներկայացուցիչն էր Գյումրիում: Նա կիսվել է այդ տարիների հիշողություններով, պատմել Ռ. Մլքեյանի ղեկավարած Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Գյումրիի կամերային երգչախմբի հաջողությունների մասին:
Միջոցառումը տպավորել էր նաև համերգին մասնակցելու համար համար Երևանից Գառնի հասած Մոնիկա Գրիգորյանին ու Սվետլաննա Հակոբյանին: Նրանց համոզմամբ, նախաձեռնությունը նաև կրթական նշանակություն ունի: Երիտասարդ սերունդը ծանոթանում է իր հոգևոր արժեքներին, գնահատում իր պատմությունը, ազգային հարուստ ժառանգությունը:
Նախաձեռնության ու համերգի մասին իր տպավորություններով է կիսվել նաև Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը: Ռոբերտ Մլքեյանը հրաշալի է համարել տաճարի պատերի ներքո հոգևոր երաժշտության հնչեցնելու գաղափարը: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը վերհիշել է շուրջ 12 տարի առաջ Գառնի տաճարի դիմաց անցկացված շքեղ համերգը, որին մասնակցում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Ռ. Մլքեյանը չի չբացառել նաև նմանօրինակ միջոցառման անցկացումը նաև «Զվարթնոց» պատմամշակութային-արգելոց-թանգարանի տարածքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
824 դիտում
17:30 28-11-2014
Հանդիպում` «Հոգևոր երաժշտությունը մեր կյանքում» թեմայով
8182 դիտում
19:05 25-02-2014
Այսօր Ազգային ժողովում թևածում էր «Յան տվեք»-ի ուրվականը. Գագիկ Շամշյանի Ֆոտոռեպորտաժը
2962 դիտում
12:07 28-07-2015
Հայկական երգն ու պարը թևածում են Լիսաբոնում՝ գրավելով այլազգիների
Այս բաժնից
1216 դիտում
20:49 31-01-2025
Աղազարյանի որդին դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
2218 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
844 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը