Թուրքիայում վերջին շաբաթում 168 մարդ է ձերբակալվել՝ սոցցանցերում կատարած հրապարակումների պատճառով
Թուրքիայում վերջին մեկ շաբաթում 168 քաղաքացի է ձերբակալվել՝ մեղադրվելով սոցցանցերում քաղաքական հրապարակումների անելու մեջ. գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մեկ շաբաթվա ընթացքում ուսումնասիրվել և վերահսկվել է 2.619 օգտատիրոջ էջ, նրանցից 168-ին ձերբակալել են:
Ձերբակալվածները մեղադրվում են ժողովրդի մեջ քեն և ատելություն սերմանելու, ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու, պետական այրերին վիրավորելու համար: