20535 դիտում
10:37 01-08-2017
Ալավերդի քաղաքի Հ. Թումանյանի անվան գրադարանում անցկացվեց ամերիկաբնակ գրող Նորա Ահարոնյանի հեղինակած գրքերի քննարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 31-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան գրադարանի հյուրերն էին մանկավարժ, հոգեբան, գրող Նորա Ահարոնյանը և գրող Շուշանիկ Նալբանդյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կազմակերպվել էր Ն. Ահարոնյանի և համահեղինակ Շ. Նալբանդյանի «Սեր և խաղաղություն՝ աշխարհին» և «Ճշմարտության նախադուռ» գրքերի քննարկումը։
Նշենք, որ Ն. Ահարոնյանը 40 տարի է, ինչ բնակվում է Միացյալ Նահանգներում, որտեղ էլ շարունակում է իր մանկավարժի նվիրյալ գործունեությունը։
Քննարկմանը ներկա էին նաև քաղաքի մտավորականները։ Ն. Ահարոնյանը նշեց, որ իր հեղինակած գրքերի քննարկումը կազմակերպում է Լոռու մարզում, քանի որ շատ է սիրում լոռեցիներին ու փորձում է դրանով իր ընթերցողների հետ կապն ամրապնդել։
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
Նմանատիպ նյութեր
646 դիտում
15:59 18-06-2022
Նիդերլանդների Ամստելֆեն քաղաքի գրադարանում բացվել է հայերեն գրքերի անկյուն
973 դիտում
18:15 05-06-2024
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Գրքերի աշխարհում» կրթամշակութային ամառային ճամբարը