10855 դիտում
20:10 01-08-2017
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարարի հետ
Օգոստոսի 1-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում հանդիպեց ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջի հետ:
Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԻԻՀ տնտեսական ոլորտի մի շարք խոշոր ընկերությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, անցկացվեց համատեղ քննարկում՝ նվիրված Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը և երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Կողմերը շոշափեցին Հայաստան-Իրան երկկողմ առևտրի ակտիվացման, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման, ինչպես նաև տնտեսական հարցերին առնչվող տեղեկությունների համակարգված փոխանակման խնդիրները՝ անդրադարձ կատարելով ս.թ. սեպտեմբերի 21-ից 25-ը Երևանում իրանական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսի կազմակերպչական հարցերին:
Հանդիպման օրակարգում էին նաև ԵԱՏՄ-ԻԻՀ բանակցությունների ժամանակ առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ երկու երկրների պետական մարմինների կողմից իրականացվելիք քայլերի հետ կապված մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
1107 դիտում
20:38 18-09-2015
Դեսպան Թումանյանի հանդիպումը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ
1018 դիտում
18:42 30-09-2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարին
Այս բաժնից
922 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
1012 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի