Վենեսուելայում ոստիկանությունը շղթայել է խորհրդարանի շենքը
Վենեսուելայի ռազմական ոստիկանության աշխատակիցները հսկողության են վերցրել երկրի Ազգային ասամբլեայի շենքի գլխավոր սրահը։ Այն իրականացվում է Սահմանադրական ասամբլեայի աշխատանքների մեկնարկի շրջանակներում, հաղորդում է EFE գործակալությունը։
Նշվում է, որ հսկողությունն ուղղված է ասամբլեայի գործունեության անվտանգության ապահովմանը, քանի որ անցկացվելու է նույն շենքում, որտեղ որ աշխատում է ընդդիմադիր խորհրդարանը։
Ընդդիմությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու ընտրություններին և չի ճանաչելու քվեարկության արդյունքները։