Ռուսաստանում կինը շղթայել է հարբեցող ամուսնուն
Ռուսաստանի կազմի մեջ մտնող Հակասիայի հանրապետության Սայանոգորսկ քաղաքում ձերբակալվել է մի կին, որի գործողությունները հանգեցրել են նրա ամուսնու մահվանը:
Բնակարաններից մեկում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ բռնության հետքերով: 50-ամյա կինը խոստովանել է, որ ամուսինը վերջին շրջանում հաճախ է ալկոհոլ չարաշահել, վաճառել ունեցվածքը՝ խմիչք գնելու համար, այդ պատճառով ինքը ստիպված է եղել նրան տանը փակել:
Կինը շղթայել է ամուսնուն եւ այդպես թողել բազմոցին: Որոշ ժամանակ անց հայտնաբերել է, որ ամուսինը մահացել է: Դատաբժշկական փորձաքննությամբ՝ մահը վրա է հասել պարանոցին երկաթյա շղթաների սեղմման հետեւանքով:
Հարուցվել է քրեական գործ: