211652_close_icon
views-count5495 դիտում article-date 16:30 03-08-2017

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վարկանիշն ընկել է՝ հասնելով 36 տոկոսի. հարցում

Ֆրանսիայում YouGov ծառայության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց են տվել, որ երկրի նախագահ Էմմանուել Մակրոնի ու վարչապետ Էդուար Ֆիլիպպի կառավարության վարկանիշը գնալով ընկնում է և հուլիսի վերջին հասել է մինչև 36 %-ի, գրում է Huffington Post թերթը։ Ոսւոմնասիրությունները ցույց են տվել, որ ֆրանսիացիների միայն 36 %-ն է աջակցում պետության ղեկավարի գործողություններին, բացասական վերաբերմունք է ցուցաբերում հարցվածների 49%-ը։ Կրճատվել է նաև վարչապետ Ֆիլիպպին աջակցոների թիվը։ Վերջին ամսում նրա վարկանիշն ընկել է 2 կետով՝ հասնելով 37 %-ի։

Նմանատիպ նյութեր