7741 դիտում
16:07 03-08-2017
Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կիրականացվեն փոքր ու միջին ջրամբարաշինության ծրագրեր
ՀՀ գործադիր նիստում այսօր վարչապետ Կարապետյանի հանձնարարականներից մեկը հանրապետությունում փոքր ու միջին ջրամբարաշինության ծրագրերի իրականացման վերաբերյալ էր: Կառավարության ղեկավարը նշել է, որ ջրային ռեսուրսների ոլորտում հիմնական խնդիրը ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության խիստ բարձրացումն է, որի պարագայում կապահովվի պատշաճ արձագանք գյուղատնտեսական ոլորտի զարգացումներին, մասնավորապես՝ գյուղացիական ոռոգելի հողերի աստիճանական ավելացումներին, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջերմաստիճանի բարձրացման և տեղումների արձանագրված նվազումներին։
«Ստեղծված իրավիճակում հանրապետությունում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ռազմավարության շրջանակում նոր լուծումների մշակումը և իրականացումը դառնում են խիստ անհրաժեշտ:
Մասնավորապես, առանցքային դերակատարություն է ստանձնում միջին և փոքր մակերևութային ջրահոսքերի ամբարումը։ Նշվածի իրագործումը կհանգեցնի ոռոգման ջրառաջարկի պահանջների առավել ամբողջական բավարարման, կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հնարավորություն կստեղծի ձևավորել նոր լրացուցիչ գոտիներ ու դրանցով պայմանավորված նշված տարածքներում բիզնեսի խթանման միջավայր», - նշել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 2-ամսյա ժամկետում կատարել համապատասխան ուսումնասիրություններ և համատեղ քննարկելով բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման և արտակարգ իրավիճակների նախարարների հետ կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետությունում միջին և փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկություններ և դրանց ֆինանսական գնահատականը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1603 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը