211652_close_icon
views-count3994 դիտում article-date 15:42 04-08-2017

Մայրաքաղաքում գարնանից մինչ այսօր վերանորոգվել է 393 բազմաբնակարան շենքերի 684 մուտք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով այս տարի ևս վերանորոգվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքեր: Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ կվերանորոգվի 1518 մուտք: Վաղ գարնանից մեկնարկած գործընթացով արդեն իսկ վերանորոգվել է 684 մուտք՝ 393 բազմաբնակարան շենքում: Նախորդ շաբաթվա ընթացքում ավարտին է հասցվել 48 մուտքի նորոգումը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերը կարգի են բերվում համալիր լուծումներով. շքամուտքերից բացի, ամբողջությամբ վերանորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները: Աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն, իսկ որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր