1665 դիտում
16:01 08-05-2018
2018 թվականին մայրաքաղաքում կնորոգվի բազմաբնակարան շենքերի 1615 մուտք
Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով մարտից մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2018 թվականի աշխատանքները: Մինչև տարեշրջանի ավարտը նախատեսված է վերանորոգել 1615 մուտք:
Ծրագրի այս տարվա մեկնարկից մինչ օրս նորոգվել է 235 մուտք 162 բազմաբնակարան բնակելի շենքերում: Այս շաբաթ վերանորոգվել է 45 մուտք 17 շենքերում, ընթացքում է ևս 153 մուտքի վերանորոգումը:
Մինչև 2020 թվականի ավարտը նորոգված կլինի ըհդանուր առմամբ 12902 մուտք, իսկ ծրագրի մեկնարկից մինչ այժմ նորոգվել է 6410 մուտք:
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերի նորոգման նկատմամբ 2014 թվականից ցուցաբերվում է համալիր մոտեցում. շքամուտքերից բացի, ամբողջությամբ նորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները: Աշխատանքների որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:
Նմանատիպ նյութեր
4033 դիտում
15:42 04-08-2017
Մայրաքաղաքում գարնանից մինչ այսօր վերանորոգվել է 393 բազմաբնակարան շենքերի 684 մուտք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1304 դիտում
14:44 14-08-2014
2014 թվականին մայրաքաղաքում կնորոգվեն բազմաբնակարան բնակելի շենքերի 727 մուտքեր
1944 դիտում
18:03 10-05-2016
Նախատեսվում է նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի 800 մուտք
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»