52118 դիտում
14:42 04-08-2017
Ավտովթար Երևանում. Subaru-ի 25-ամյա ռուս վարորդը «կտրել» է 22-ամյա վարորդի Audi-ի ճանապարհը, ինչի պատճառով վերջինը բախվել է պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում Մանթաշյան փողոցում՝ թիվ 41 շենքի դիմաց, ՌԴ քաղաքացի, 25-ամյա Սերգեյ Բերեստովը իր վարած Subaru Legacy մակնիշի 35 CM 407 համարանիշի ավտոմեքենայով ստեղծել է վթարային իրավիճակ՝ հայտնվելով Երևանի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Շահբազյանի վարած Audi մակնիշի 35 CM 299 համարանիշի ավտոմեքենայի ճանապարհին, վերջինիս վարորդն էլ փորձել է խուսափել վթարից, սակայն բախվել է պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Սամվել Ղարիբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Subaru Legacy-ի ռուս վարորդը ընդունել է իր մեղավորությունը ավտովթարի մեջ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+