211652_close_icon
views-count3717 դիտում article-date 16:47 04-08-2017

ՆԱՏՕ-ի զորքերը կմասնակցեն Կիևում անցկացվելիք ռազմական շքերթին

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների բանակային զորամիավորումները օգոստոսի 24-ին կմասնակցեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացվելիք ռազմական շքերթին, որը նվիրված է լինելու Ուկրաինայի անկախության 26-րդ ամյակին։ Այդ մասին հայտնում է Tass-ը։ «Այս տարի մեր գործընկերներից շատերն են ցանկություն հայտնել մասնակցել անկախության 26-րդ տարեդարձին։ Մեր կողքին կլինեն դաշինքի անդամ երկրների զինված ուժերի ներկայացուցիչները»,-ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը։ Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է ընդունել ՆԱՏՕ-ի բոլոր՝ 29 անդամ պետությունների ներկայացուցիչներին։ Առայժմ նրանցից 6-ն են ցանկություն հայտնել մասնակցել շքերթին։ Բացի օտարեկրյա հյուրերից, շքերթին կմասնակցի շուրջ 4500 ուկրաինացի զինվորական։ Ներկայացվելու է 70 միավոր զինտեխնիկա։

Նմանատիպ նյութեր