211652_close_icon
views-count14286 դիտում article-date 12:11 05-08-2017

Ավելի քան 50 միջազգային պատվիրակություն ներկա կգտնվի Հասան Ռոուհանիի երդմնակալությանը. ներկա է գտնվելու նաև ՀՀ Նախագահը

Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Երդմնակալությանը ներկա գտնվելու նպատակով Թեհրան է ժամանել ավելի քան 50 երկրի պատվիրակություն: IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանում են գտնվում ՀՀ նախագահը, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Հյուսիսային Կորեայի խորհրդարանի խոսնակ Կիմ Յոն Նամը, պատվիրակություններ Պաղեստինից, Հարավային Կորեայից, Մոլդովայից և Լիբանանից: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին, Իրանի Մեջլիսում՝ տարբեր երկրների քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների, այդ թվում՝ 8 նախագահի, 19 խորհրդարանական խոսնակի և 92 բարձրաստիճան միջազգային պատվիրակության ներկայությամբ: Ընթացիկ տարվա մայիսի 19-ին Իրանում տեղի ունեցած 12-րդ նախագահական ընտրություններին Հասան Ռոուհանին վերընտրվել է 2-րդ անգամ՝ ձայների 57 տոկոսով:

Նմանատիպ նյութեր