211652_close_icon
views-count61138 դիտում article-date 20:10 05-08-2017

ՀՀ ՊՆ հյուսիսային սահմանապահ զորամասերից մեկում հանդիսավոր կերպով նորակոչիկները երդվեցին անառիկ պահել հայրենիքի դարպասները՝ անգամ իրենց կյանքի գնով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Տավուշի մարզի սահմանամերձ զորամասերից մեկում մեծ հանդիսավորությամբ նորակոչիկները հրամանատարական կազմի, ծնողների և բոլոր ներկաների առջև երդվեցին անձնվիրաբար ծառայելու հայրենիքին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անսահման էր ծնողների ուրախությունը, երբ իրենց 18 տարեկան տղաներին տեսնում էին զինվորական համազգեստով, զենքը կրծքին երդվելիս ու շարային քայլելիս: Ներկա էին նաև տարածաշրջանի համայնքի ղեկավարներ, հոգևորականներ, հյուրեր: Զորամասի հրամանատար գնդապետ Ս. Խաչատրյանը շնորհավորելով նորակոչիկներին ասաց. -Վստահ եմ, որ կարողանալու եք երիտասարդական ավյունը, զինվորական գիտելիքները և նպատակասլացությունը ծառայեցնել հանուն մեր հայրենիքի: Դուք այսօր ծառայում եք անկախ, սակայն դեռ պատերազմող երկրում, դուք եք վաղվա օրվա պատմության կերտողները, ուստի անհրաժեշտ է ծառայել ձեր երդմանը համահունչ, անառիկ պահելով հայոց աշխարհի դարպասները: Պետք է հպարտությամբ բարձրաձայնեմ, որ այո՛, դուք ուժեղ սերունդ եք, իսկական տանտերեր, հայրենիքի պաշտպաններ: Գրող, հրապարակախոս և ազատամարտիկ Սամվել Բեգլարյանն էլ իր խոսքում կարևորելով բանակի դերը սահմանամերձ գոտու բնակչության համար, խորհուրդ տվեց զորքին, որ հայրենիքը ոչ թե սիրեն, այլ պաշտեն, քանի որ սիրո մեջ նաև դավաճանություն կա: Այնուհետ տեղի ունեցավ ցուցադրական համարներ և հետախուզական վաշտի տպավորիչ ելույթներ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 411+
411+

Նմանատիպ նյութեր