ՌԴ Ուֆա քաղաքում երիտասարդ աղջիկը ավտովթարի զոհ է դարձել սեփական հարսանիքի օրը
ՌԴ Բաշկորտոստանի մայրաքաղաքում երիտասարդ աղջիկը ավտովթարի զոհ է դարձել սեփական հարսանիքի օրը: Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը:
Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ՝ շաբաթ օրը, վաղ առավոտյան ժամը 10:00-ին, երբ վերջինս իր ընկերուհու հետ Nissan մակնիշի ավտոմեքենայով մեկնել է մոտակա Ատնագուլովո գյուղ:
Ավտոճանապարհին Nissan-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ВАЗ-2115-ին:
Nissan-ի սրահում գտնվող աղջիկը տեղում մահացել է, իսկ նրա ընկերուհին մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է: