211652_close_icon
views-count4935 դիտում article-date 17:50 06-08-2017

Պուտինն ու Սի Ցզինպինը սեպտեմբերին կհանդիպեն Չինաստանում

Լավրովը հայրարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը սեպտեմբերին Սյամինում կհանդիպեն: Այդ մասին գրում է TACC-ը: «Նոր շփումներ են սպասվում, այդ թվում՝ Սյամինում, դա արդեն շատ շուտ կլինի՝ մեկ ամսից։ Մենք պատրաստվում ենք մեր առաջնորդների հերթական գագաթնաժողովին եւ հույս ունենք, որ այդ հանդիպմանը նախագահ Պուտինն ու առաջնորդ Սի Ցզինպինը կկարողանան քննարկել երկկողմանի հարաբերությունների գլխավոր հարցերը, միջազգային գործերում փոխգործակցությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԿԺԴՀ-ի թեմային», -ասել է նա:

Նմանատիպ նյութեր