ԴԱԻՇ-ի և «Թալիբան»-ի գրոհայինները Աֆղանստանում 40 մարդու են գնդակահարել
ԴԱԻՇ-ի և «Թալիբան»-ի գրոհայինները Աֆղանստանում գնդակահարել են 40 մարդու: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` մահացածների թվում եղել են նաև կանայք, երեխաներ և ծերեր:
Տեղի զինված ուժերը փորձում են ազատագրել նրանց տիրապետության տակ գտնվող տարածքները և օգնություն են խնդրել կենտրոնական իշխանություններից: